12:42   21-01-2021
Պետք է աջակցենք, որ հաշմանդամություն ստացած անձինք հաղթահարեն սահմանափակումները. վարչապետ
Թողնել մեկնաբանություն

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցներին աջակցելու խնդրին:

«Սոցիալական ապահովության ոլորտում պետք է վարենք ոչ թե համակերպվելու, այլ հաղթահարելու քաղաքականություն: Այսինքն՝ տվյալ դեպքում պետք է քաղաքականությունը վարենք այնպես, որ հաշմանդամություն ստացած անձինք ոչ թե այդ կարգավիճակի հետ համակերպվեն, այլ աջակցենք, որ այդ իրավիճակի բերած սահմանափակումները հաղթահարեն: Մասնավորապես՝ աշխատանքի, տեղաշարժի, ընդհանրապես՝ հանրային կյանքում ներգրավելու և այդպես շարունակ»,- նշեց վարչապետը:

Loading...