12:51   21-01-2021
Զինհաշմանդամների համար ՏՏ ոլորտում կիրականացվի կրթություն ստանալու ծրագիր
Թողնել մեկնաբանություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Կառավարության այսօրվա նիստին նշեց, որ հաշմանդամություն ստացած զինծառայողների համար, որոնք ունեն տեղաշարժի խնդիրներ, կարևորագույն ուղղություններից կարող է լինել IT ոլորտում կրթություն ստանալը:

«Արդեն մասնավոր ընկերություններ կան, որոնք հայտարարել են այդպիսի ծրագրերի մասին և պատրաստակամություն հայտնել վերամասնագիտանալու համար հավելյալ կրթական ծրագրեր իրականացնել անվճար: Նաև նախարարությունն ունի այդպիսի վերամասնագիտացման ծրագրեր, և հատուկ ուղղություն է այս խմբի մեր զինհաշմանդամներին ուղղված ծրագիրը, որը շուտով կհայտարարենք, և հազարավոր մարդկանց համար հնարավորություն կստեղծվի IT ոլորտում կրթություն ստանալ՝ սկսնակից մինչև ավելի մասնագիտական ուղղահայացների անցնելով: Նաև իրենց ծառայությունները մատուցել շուկայում ու գումար վաստակել»,- նշեց նախարարը:

Loading...