13:03   21-01-2021
Image Description
17 ուժերի միջև որևէ տարաձայնություն չկա. ԲՀԿ պատգամավոր

ԱԺ-ում ճեպազրույցների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ որևէ տարաձայնություն, պառակտում 17 ուժերի ներսում չկա:

«17 ուժերը հստակ իրենց հայտարարություններով հանդես են եկել այս տարվա սկզբին, որ սկսում են մարզային այցելություններ, որից հետո հետագա անելիքների մասին կհայտարարվի: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական երկրորդ խմբակցությունն է, ամենամեծ ընդդիմադիր ուժը, և բնական է, որ խմբակցությունը, որպես խորհրդարանական ուժ, իր գործունեությունը ծավալելու է խորհրդարանում և օգտագործելու է բոլոր խորհրդարանական գործիքակազմերը, որպեսզի հասնի այն նպատակին և այն պահանջին, որը հնչեցրել է: Այդ նպատակը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է անցնցում հրաժարական տա, որից հետո պետք է հնարավորություն տրվի կայունացնել իրավիճակը և փորձել շտկել մեր կոտրված մեջքը»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Վազգեն Մանուկյանը շարունակո՞ւմ է լինել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն՝ պատգամավորն ասաց՝ եթե «Բարգավաճ Հայաստանի» օրակարգում որևէ փոփոխություն լինի՝ իրենք կաշկանդվածություն չունեն լրատվամիջոցներին իրազեկելու:

Loading...