13:45   21-01-2021
Ղրղզստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Թողնել մեկնաբանություն

Ղրղզստանի կառավարությունը՝ Սադիր Ժապարովի գլխավորությամբ հրաժարական է ներկայացրել երկրի նախագահի արտահերթ ընտրություններում հաղթանակից հետո, այսօր «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար՝ Ժոգորկու Կենեշի թորագա (խորհրդարանի խոսնակ) Թալանտ Մամիտովը հրաման է ստորագրել «Ղրղզստանի վարչապետի եւ կառավարության լիազորությունների դադարեցման մասին»»,- հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Գրում է՝ News.am-ը:

Loading...