13:49   21-01-2021
Համատեղ գործողությունների ծրագրի լիարժեք գործադրումը կախված է պատժամիջոցների չեղարկումից. Իրանի ԱԳՆ
Թողնել մեկնաբանություն

Իրանի ԱԳ նախարարը, անդրադառնալով Իռլանդիայի շահագրգռվածությանը՝ աջակցելու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) պահպանմանը և լիարժեք գործադրմանը, ասել է. «ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրումը կախված է պատժամիջոցների չեղարկումից»: Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քաունիի հետ տեսակապի միջոցով հանդիպման ժամանակ Մուհամմադ Ջավադ Զարիֆն ըստ Pars Today-ի՝ ասել է. «Իրանը, հենց սկզբից, լիարժեք հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին: Սակայն համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և եվրոպական երկրների կողմից իրենց պարտավորություններում թերանալուց հետո, ինչպես նաև Իրանի շահերը չապահովվելու արդյունքում Թեհրանը, համաձայնագրի 36-րդ հոդվածի համաձայն, կրճատեց իր պարտավորությունները»:
 
Զարիֆը հավելել է. «Հատկապես վերջին տարիներին. ԱՄՆ-ի գործողությունները, որոնք ուղեկցվել են սպառնալիքներով ու պատժամիջոցներով, հակասելով միջազգային կանոնակարգերին, ինչպես նաև միջազգային պայմանագրերի խախտումները, մեծ վնաս են հասցրել բազմակողմանիությանը: Ուստի բոլոր երկրներից, հատկապես ՄԱԿ-ի ԱԽ անդամներից, ակնկալվում է, որ կառուցողական ջանքեր գործադրեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման ուղղությամբ»:

Loading...