17:53   21-01-2021
Բայդենը հունվարի 21-ին 10 հրամանագրեր կստորագրի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի վերաբերյալ. Reuters
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը հունվարի 21-ին կստորագրի 10 հրամանագրեր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի վերաբերյալ: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների նոր վարչակազմի ներկայացուցիչների հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունվարի 20-ին պաշտոնն ստանձնած Բայդենը համավարակի դեմ պայքարը հայտարարել Է մոտ ապագայում իր վարչակազմի գլխավոր առաջնահերթությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում ախտահարվածների թիվը, եւ, որպես հետեւանք, վարակումից հետո մահացու վախճանների թիվն անշեղորեն աճում են: Նախագահն, իր մերձավոր շրջապատի խոսքերով՝ մտադիր Է ցուցադրել իշխանությունների գործողությունների արդյունավետությունը եւ դրանով իսկ ընդգծել այդ հիմնախնդրի նկատմամբ իր վերաբերմուքի արմատական տարբերությունն այն մոտեցումից, որն ուներ Սպիտակ տանը նրա նախորդ Դոնալդ Թրամփը:

Loading...