18:36   21-01-2021
Image Description
Հունգարիան Եվրամիությունում առաջինը հավանություն տվեց «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը

Հունգարիայի դեղաբանության եւ սննդի ազգային ինստիտուտը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ Է գրանցել «Սպուտնիկ V»-ն: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով, Հունգարիան Եվրամիության առաջին պետությունն Է դարձել, որը պաշտոնապես թույլատրել Է ռուսաստանյան պատրաստուկի կիրառումը: Գրանցումն անցել Է արագացված ընթացակարգով (emergency use authorization)՝ Ռուսաստանում կլինիկական հետազոտությունների արդյունքների եւ հունգարացի փորձագետների կողմից «Սպուտնիկ V»-ի համակողմանի գնահատման հիման վրա: Դրա առաջին նմուշը Հունգարիան ստացել Է նոյեմբերի վերջին: Համանման ընթացակարգով` այդ պատվաստանյութին հավանություն են տվել Արաբական Միացյալ Էմիրությունների, Արգենտինայի, Բոլիվիայի, Սերբիայի, Ալժիրի, Պաղեստինի, Վենեսուելայի, Պարագվայի եւ Թուրքմենստանի իշխանությունները: Այն նաեւ գրանցվել Է Բելառուսում:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել Է «Սպուտնիկ V»-ի՝ COVID-19-ի կանխարգելման համար աշխարհում առաջին պատրաստուկի օգտագործումը, որը մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: ՌՈւՆՀ-ն հայտնել Է, որ «Սպուտնիկ V»-ն կայուն հումորալ եւ բջիջների իմունային պատասխան Է ձեւավորել կլինիկական հետազոտությունների մասնակիցների 100 տոկոսի մոտ: Հիմնադրամի տեղեկատվության համաձայն, վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների մակարդակը կամավորների մոտ, որոնք ստացել են «Սպուտնիկ V»-ի պատվաստում, 1,4-1,5 անգամ գերազանցել Է այն անձանց հակամարմինների մակարդակից, որոնք հիվանդացել են COVID-19-ով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...