19:31   21-01-2021
ԵԱՀԿ նախագահը Արցախում իրավիճակը Դոնբասի համար օրինակ չի համարում
Թողնել մեկնաբանություն

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Արցախում իրավիճակը Դոնբասի համար օրինակ չի համարում:

«Եվրապեյսկայա պրավդա»-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Արցախում վերջին զարգացումները կարող են օրինակ լինել Ուկրաինայի համար, նա նշել է. «Այո՝ այն առումով, որ դուք երբեք չպետք է մոռանաք Ղրիմի եւ Դոնբասի մասին: Սակայն ոչ՝ այն առումով, որ երբեք չպետք է ուժ կիրառել, քանի որ բռնի կերպով կայուն խաղաղություն չի հաստատվի: Եվ պատահական չէ, որ Արցախի հարցով կողմերի միջեւ խաղաղ համաձայնագիր չկա»:

Ընդ որում, նա կտրականապես դեմ արտահայտվեց նրան, որ Դոնբասում կամ Ղրիմում հակամարտությունը սառեցված է: «Քանի որ դա կնշանակի, որ դուք հանձնվել եք եւ հնարավոր չեք համարում այն կարգավորելը»,-ասել է նա:

Գրում է News.am -ը:

Loading...