19:34   21-01-2021
Չինաստանը հույս ունի, որ Բայդենի վարչակազմը ազդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին
Թողնել մեկնաբանություն

Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ազդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին:

«Կարծում եմ՝ ամերիկացի եւ չինացի ժողովուրդների համար այդ դժվար ժամանակաշրջանից հետո լավագույն ապագան է սպասվում նրանց համար»,-ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունինը:

Նրա խոսքով՝ երկու երկրները պետք է վերսկսեն համագործակցությունը մի շարք ոլորտներում: Դա հատկապես ողջունել է նոր վարչակազմի՝ ԱՀԿ-ում մնալու եւ Կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրին վերադառնալու որոշումը:

Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմը վերջին մի քանի տարում շատ «ականներ է դրել չին-ամերիկյան հարաբերություններում, որոնք պետք է վերացվեն, եւ շատ կամուրջներ է փլուզել, որոնք պետք է վերականգնվեն: 

Գրում է News.am -ը:

Loading...