19:59   21-01-2021
Էկոնոմիկայի նախարարն այցելել է Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա
Թողնել մեկնաբանություն

Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա, ծանոթացել ընկերության գործունեությանը, զրուցել կազմակերպության աշխատակիցների հետ՝ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը նախարարին ներկայացրել է ՀՀ կառավարության՝ տնտեսության տարբեր ոլորտների աջակցմանն ուղղված ծրագրերը: Քննարկվել են ծրագրերի շարունակականության ապահովման, ծավալների ընդարձակման և դրանց հասանելիության ընդլայնման հնարավորությունները:

Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիան վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Գրում է 1lurer.am -ը:

Loading...