11:35   22-01-2021
Image Description
Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Է դարձել Բայդենի թեկնածուն

Հարավային Կարոլինայի նահանգից քաղաքական գործիչ Ջեյմի Հարիսոնին հունվարի 21-ին ընտրել են Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի (ԴԿԱԿ) նախագահ: Այդ մասին հաղորդվում Է կազմակերպության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը Ինչպես այս ամսին ավելի վաղ հայտնել Է NBC հեռուստաալիքը, Ջոզեֆ Բայդենը տակավին մինչեւ պաշտոնակալությունը, որը կայացավ հունվարի 20-ին, Հարիսոնին ընտրել Էր որպես ԴԿԱԿ-ի նախագահի՝ իր թեկնածու:

Կոմիտեի անդամները տեսախորհրդաժողովի ձեւաչափով անցկացրել են հանդիպում, որտեղ հաստատել են Բայդենի ընտրությունը: Մինչեւ վերջին ժամանակներս ԴԿԱԿ-ի նախագահն Էր Թոմ Պերեսը: Հարիսոնը հայտարարել Է, որ իր գլխավոր խնդիրն Է համարում «կուսակցության դիքերի ամրապնդումը», այդ թվում 2022 թվականին կայանալիք միջանկյալ ընտրությունների լույսով: Հարիսոնը հասկանալ Է տվել, որ դմոկրատները մտադիր են անցկացնելու քարոզարշավ, մասնավորապես, նաեւ երկրի այն մասերում, որտեղ ավանդաբար ուժեղ են հանրապետականները:

Հարիսոնի տեղակալներ են դարձել Միչիգանի նահանգապետ Գրեթչեն Ուիթմերը եւ Իլինոյսից սենատոր Թեմմի Դաուքորթը: Հարիսոնը 2020 թվականի նոյեմբերին կայացած ընդհանուր ընտրություններում հավակնում Էր ներկայացնելու Հարավային Կարոլինան ԱՄՆ-ի Կոնգեսի Սենատում: Նա ընտրություններում տանուլ Է տվել Հանրապետական կուսակցության թեկնածուին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...