18:44   22-01-2021
Image Description
Պայթյուն է որոտացել Թաթարստանի նավթային ձեռնարկությունում

Պայթյուն է որոտացել Թաթարստանի Սարմանովոյի շրջանի փոքր նավթային ձեռնարկություններից մեկում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է արտակարգ ծառայությունների մի աղբյուր:

Նախնական տվյալներով՝ զոհվել է երկու մարդ, մեկը վնասվածքներ է ստացել: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Բոլշոյե Նուրկեեւո գյուղի ձեռնարկությունում փորձարկումների ժամանակ: Դատախազությունն ստուգում է սկսել նավթաձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունից հետո, հաղորդել է հանրապետության դատախազի ավագ օգնական Ռուսլան Գալիեւը: Նա հաստատել է երկու զոհերի եւ մեկ վիրավորի մասին տեղեկատվությունը:

Գալիեւի խոսքով՝ դեպքի վայր է մեկնել շրջանի դատախազ Տատյանա Ֆյոդորովսկայան: Հսկիչ գերատեսչությունը մասնագետների հետ համատեղ ստուգում է աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը: Խախտումների առկայության դեպքում կձեռնարկվեն դատախազական արձագանքներ: Պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են:

Loading...