20:15   22-01-2021
Image Description
Արցախում կրճատվել է անհայտ կորածին մահացած ճանաչելու ժամկետը

Արցախում զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանվել 1 տարի՝ գործողությունների ավարտից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համապատասխան օրենք է ընդունվել Արցախի Ազգային ժողովի հունվարի 22-ին կայացած արտահերթ նիստում:

Խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով՝  «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագիծը,  Արցախի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը՝ մանրամասնել է, որ օրինագծով  ռազմական գործողությունների կապակցությամբ՝ անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն կընձեռվի:

Օրենքի կարգավորումները կտարածվեն  2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա: Քննարկման արդյունքում՝ Արցախի խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:

Loading...