14:55   23-01-2021
Բայդենը կխստացնի պայքարը ներքին ծայրահեղականության դեմ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարչակազմին հանձնարարել է Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններից հետո գնահատել ներքին ծայրահեղականության ռիսկերը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Բայդենը ազգային հետախուզության տնօրենին հանձնարարել է ՀԴԲ-ի և Ազգային անվտանգության նախարարության հետ համաձայնեցված` ներքին ծայրահեղականության սպառնալիքների համապարփակ գնահատում իրականացնել», – ասել է Փսակին:

Ներքին ծայրահեղականությունը խոսնակը լուրջ և աճող սպառնալիք է անվանել: Նրա խոսքով, Բայդենը պայքարելու է դրա դեմ` օգտագործելով բոլոր անհրաժեշտ միջոցները:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...