15:23   23-01-2021
Բայդենը և Թրյուդոն պայմանավորվել են համագործակցել Covid-ի դեմ պայքարի և կլիմայի փոփոխության հարցերում
Թողնել մեկնաբանություն

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ նախագահ  Ջո Բայդենը նախատեսում են հանդիպել հաջորդ ամիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, այս մասին հայտնել է Կանադայի վարչապետի աշխատակազմը :

 Թրյուդոն և Բայդենը հեռախոսազրույցում պայմանավորվել են միավորել ուժերը Հյուսիսային Ամերիկայում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ երկու առաջնորդները կարևորել են ԱՄՆ-Կանադա հարաբերությունների ռազմավարական նշանակությունը և քննարկել են համագործակցության լայն շրջանակ` ներառյալ Covid-19 համաճարակի դեմ պայքարը և կլիմայի ճգնաժամի լուծումը:

Ասվում է, որ  Բայդենը և Թրյուդոն պայմանավորվել են մեկ ամիս անց կրկին խոսել:

Loading...