15:28   23-01-2021
Ջոնսոնի խոսքով՝Covid-ի բրիտանական տեսակը կարող է 30% -ով ավելի մահացու լինել
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե կորոնավիրուսի նոր՝ բրիտանական տարբերակը 30% -ով ավելի մահացու է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը:

 Նա զգուշացրել է ճանապարհորդության սահմանափակումների և լոքդաունի շարունակական միջոցառումների մասին, քանի որ վարակի մակարդակը երկրում շարունակում է մնալ շատ բարձր:

Կառավարության՝ Նոր և զարգացող շնչառական վիրուսների սպառնալիքների խորհրդատվական խմբի (Nervtag) հետազոտողները եզրակացրել են, որ նոր տեսակը կարող է բարձրացնել մահացության մակարդակը 30 -40 տոկոսով:

Loading...