15:41   23-01-2021
ՄԱԿ-ի ԳՔ կոչ է արել ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագիրը երկարաձգել
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտունիու Գուտերիշը կոչ է արել Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագիրը հնարավորինս արագ երկարաձգել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, որ նրանք կձգտեն Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագիրը հինգ տարով երկարացնելու ուղղությամբ»,-ասել է նա: «Գլխավոր քարտուղարը կոչ է անում երկու կողմերին օպերատիվ կերպով գործել պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ ընթացակարգերն իրականացնելու շուրջ մինչեւ փետրվարի 5-ը»,-հավելել է Դյուժարիկը:

Loading...