15:52   23-01-2021
ՀԲԸՄ-ն սահմանել է Օքսֆորդի համալսարանի դասական հայագիտության մագիստրոսական ծրագրի կրթաթոշակ
Թողնել մեկնաբանություն

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հինգ տարի շարունակ տարեկան մեկ ասպիրանտ ուսանողի կրթաթոշակ կտրամադրի Օքսֆորդի համալսարանի դասական հայագիտության մագիստրոսական ծրագրին մասնակցելու համար։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲԸՄ մամուլի գրասենյակից։

«Հավատարիմ մնալով հայկական կրթությունը տարածելու իր բուն հանձնառությանը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լոնդոն Թրասթ բարեգործական կազմակերպությունը Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտության գծով մագիստրոսական աստիճան հայցող ասպիրանտներին լրջագույն նվեր մատուցեց՝ հայտնելով կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին: Օքսֆորդի համալսարանը Միացյալ Թագավորությունում հայագիտություն դասավանդող առաջատար համալսարանն է, որը այս առարկան ներդրել է տասնիններորդ դարի կեսերից:

Loading...