17:24   23-01-2021
Դավիթ Բաբայանը հանդիպել է Զարեհ Սինանյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 23-ին  հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի արտաքին գործերի նախարարությունից: 
Կողմերը նշել են հայրենիք-սփյուռք համագործակցության հետագա ամրապնդման նպատակով ջանքերի ակտիվացման կարևորությունը և քննարկել այս ուղղությամբ երկու գերատեսչությունների համատեղ քայլերը։
Երկուստեք կարևորվել են Արցախի տեղն ու դերը համայն հայության կյանքում։ Մտքեր են փոխանակվել սփյուռքի ներուժի ներգրավվածությամբ Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։

Loading...