10:29   24-01-2021
Ուկրաինան մտադիր է շտապ անջատվել Ռուսաստանի էներգահամակարգից
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Յուրի Վիտրենկոն հունվարի 22-ին «Սավիկ Շուստերի խոսքի ազատությունը» հաղորդման եթերում հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի հետ էներգահամակարգից անջատվելու օգտին, գրում է Украина.ру-ն:

«Մեզ պետք է շտապ անջատվել Բելառուսի եւ Ռուսաստանի Դաշնության հետ միավորված էներգետիկ համակարգից, միանալ եվրոպական համակարգին: Եւ սա կլինի իմ հիմնական խնդիրներից մեկը, որպեսզի մենք Եվրոպայի, նորմալ շուկայի մաս կազմենք, որտեղ չկա մոնոպոլիստների կամայականություն, որտեղ կա նորմալ թափանցիկ գին»,- հայտարարել է նա:

Գրում է News.am -ը:


Loading...