12:12   24-01-2021
ԱՄՆ ռազմական հետախուզությունը մարդկանց հետևելու համար տվյալներ է գնում առանց դատարանի թույլտվության. NYT
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Պաշտպանության հետախուզական վարչությունը, առանց դատարանի որոշման, ձեռք է բերում տվյալների բազաներ՝ ամերիկացիների տեղաշարժերը, ինչպես նաև այլ երկրներին հետևելու համար: Այս մասին գրում է New York Times-ը:

Հրապարակման տրամադրության տակ էին հետախուզական վարչության աշխատակազմի կողմից սենատոր Ռոն Ուայդենին տրամադրված նյութերը: Դրանից հետևում է, որ վերջին 2,5 տարվա ընթացքում անցկացված հինգ հետաքննությունների ժամանակ վարչության աշխատակիցները հետևել են ամերիկացիների տեղաշարժերին՝ օգտագործելով ինչ-ինչ բրոքերներից գնված տվյալների բազաներ:

Այդպիսի տվյալների բազաները կազմվում են առևտրային նպատակներով՝ վերլուծելով սմարթֆոնների հավելվածներից հավաքված տեղեկությունը: Նշվում է, որ «վարչությունը, ըստ ամենայնի, հիմնականում գնում և օգտագործում է տեղեկություններ մարդկանց գտնվելու վայրի մասին` արտերկրում օտարերկրացիներին հետևելու համար»: Կառավարման նպատակներից մեկն է՝ բացահայտել «աշխարհով մեծ սփռված՝ ԱՄՆ-ին սպառնացող վտանգները»:

ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ ամերիկյան իշխանությունները քաղաքացների տեղաշարժերը վերահսկելու նպատակով նախ պետք է հեռահաղորդակցական ընկերություններից տեղեկություններ վերցնելու համար դատարանից համապատասխան օրդեր ստանան: Ներկայումս Պաշտպանության հետախուզական վարչությունը, ըստ NYT-ի, օգտագործում է անձնական տեղեկատվության պաշտպանության մասին օրենքի սողանցքները, իբր այդպիսի տվյալներ ձեռք բերելու համար նրանք դատարանի թույլտվության կարիքը չունեն:

Գրում է 1in.am -ը:


Loading...