12:36   24-01-2021
50 658 փախստական է վերադարձել Արցախ
Թողնել մեկնաբանություն

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նախօրեին Երևանից 137 փախստական է վերադարձել Ստեփանակերտ, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից: Փախստականներին տեղափոխող ավտոբուսներն ուղեկցվել են ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության կողմից:

Ընդհանուր առմամբ, մինչ այս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 50 658 փախստական է Արցախ վերադարձել: Խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Գրում է 1in.am -ը:


Loading...