09:34   26-01-2021
Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին հաղորդել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Կանցլերը շնորհավորել է Բայդենին երդմնակալության կապակցությամբ, ինչպես նաև ողջունել ԱՄՆ-ի վերադարձը ԱՀԿ և Փարիզի կլիմայի համաձայնագրին:

Բացի այդ, քաղաքական գործիչները քննարկել են իրավիճակն Իրանում և Աֆղանստանում, ինչպես նաև միջազգային առևտուրը: Մերկելը Գերմանիայի և եվրոպացի գործընկերների պատրաստակամությունն է հայտնել՝ համագործակցելու Միացյալ Նահանգների հետ համաշխարհային խնդիրների լուծման հարցում և Բայդենին հրավիրել է Գերմանիա`համաճարակաբանական իրավիճակի բարելավման դեպքում:

Գրում է 1in.am -ը:


Loading...