09:48   26-01-2021
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն որոշել է հրաժարական տալ
Թողնել մեկնաբանություն

Քիջի կառավարական պալատի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն երեքշաբթի օրը Նախարարների խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ կհայտարարի իր հրաժարականի մասին, իսկ հետո միջնորդագիր կփոխանցի երկրի նախագահ Սերջիո Մատարելեին:

Վարչապետը նման քայլի է գնացել, քանի որ «5 աստղի շարժման» և Դեմոկրատական ​​կուսակցության կազմած իշխող կոալիցիան կորցրել է բացարձակ մեծամասնությունը  վերին պալատում: Միևնույն ժամանակ, Կոնտեն կարող է նոր կաբինետի ձևավորման մանդատ ստանալ, որն ավելի լայն աջակցություն կստանա խորհրդարանում:

Գրում է 1in.am -ը:


Loading...