10:23   26-01-2021
Համավարակի պատճառով աշխարհը հայտնվել է վերջին 100 տարվա ամենածանր տնտեսական ճգնաժամում. Գուտերեշ
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհը հայտնվել է վերջին 100 տարվա ամենածանր տնտեսական ճգնաժամում:

Գուտերեշը նկատել է՝ ներկայիս աշխարհը կարելի է մեկ բառով բնորոշել՝ փխրունություն: 2021թ., ըստ դիվանագետի, հնարավորություն կա փխրունությունից անցում կատարել կայունության:

Այդ նպատակով կառավարությունները, միջազգային կազմակերպությունները, մասնավոր հատվածը և քաղաքացիական հասարակությունը պետք է համատեղեն ուժերն ու միասին աշխատեն:

Loading...