12:15   26-01-2021
Իրանի Սահմանին ամրանում է Թուրքիան. Թեհրանը փորձում է գալ կայունության երաշխիքների
Թողնել մեկնաբանություն

Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի տաարածաշրջանային այցերի առաջին կանգառը եղել է Բաքուն: Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նախատեսում է այց նաև Հայաստան: «Լրատվական Ռադիո»-ն քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ հեռախոսազրույցում փորձեց հասկանալ, թե ի՞նչ պետք է սպասել այդ հանդիպումից և ո՞րն է քննարկվելիք օրակարգը:

Վերլուծաբանի խոսքով՝ Իրանի հյուսիսային սահամնին, որը ադրբեջանցիների գործոնից ելնելով, առանց այդ էլ խնդրահարույց էր, հիմա ամրանում է Թուրքիան՝ վարձկանների ներգրավումով: Թեհրանը փորձում է գալ կայունության երաշխիքների՝ չեզոքացնելու հնարավոր ռազմական սպառնալիքները և սադրանքները: Ռեգիոնալ այցի ընթացքում կքննարկվեն այս հարցերը և Թուրքիայի դերի նվազեցումը, նշում է Բադալյանը:

Ըստ Բադալյանի՝ իրանյան քաղաքականությունը դիտարկում է գոնե կայունության հնարավորին հուսալի ռեժիմի հասնելու միջոցով ավելի կառավարելի դարձնել այս մարտահրավերները:


Loading...