12:59   26-01-2021
Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադայում հաղթողներին նշանակվել է անվանական կրթաթոշակ
Թողնել մեկնաբանություն

: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով 2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադայում հաղթած դպրոցականներին նշանակվել է անվանական կրթաթոշակ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Համաձայն հրամանի` Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում մրցանակային տեղեր գրաված 17 աշակերտները մեկ տարի ժամկետով կստանան կրթաթոշակ. առաջին կարգի դիպլոմակիրները` ամսական 15․000 դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրները՝ 10․000 դրամ, իսկ երրորդ կարգի դիպլոմակիրները՝ 7․500 դրամ:

Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը»:

Loading...