14:41   26-01-2021
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Թողնել մեկնաբանություն

Նոր տիպի կորոնավիրուսով վարակված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է բուժումը տնային պայմաններում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի նախագահի ինքնազգացողությունը համեմատաբար բարելավվել է, նրա առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, սակայն նա դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան: Նախագահը շարունակում է աշխատել հեռավար՝ իրականացնելով իր սահմանադրական գործառույթները:

Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնում առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար: 

Loading...