14:55   26-01-2021
Կալիֆոռնիայի իշխանությունները մեղմացրել են կորոնավիրւսի համավարակի ֆոնին մտցված սահմանափակումները
Թողնել մեկնաբանություն

Կալիֆոռնիայի իշխանությունները ամերիկյան այս նահանգի շրջանների մեծ մասում մեղմացրել են նոր կորոնավիրւսի համավարակի ֆոնին մտցված սահմանափակումները, հայտնում է Associated Press-ը:

Նահանգի տարածքում երկուշաբթիից դադարել է գործել հրամանը, որով բնակիչներին կարգադրվում էր առանց անհրաժեշտության տանից դուրս չգալ: Դրանից բացի, չեղյալ է հայտարարվել պարետային ժամը, որի գործողությունը տարածվում էր 22:00-ից մինչեւ 05:00-ի միջակայքում: Համապատասխան սահմանափակումները մտցրել էր նահանգապետ Գեւին Նյուսոմը անցյալ տարվա դեկտեմբերի վերջին վարակման դեպքերի թվի աճի եւ վերակենդանացման բաժամունքներում ազատ մահճակալների թվի կտրուկ նվազման ֆոնին:

Սահմանափակումները մեղմվել են նահանգի իշխանությունների մակարդակով: Հանձնարարականների գործողությունը, որով բնակիչներին կարգադրվում էր մնալ տանը, կպահպանվի Կալիֆոռնիայի որոշ շրջաններում տեղական իշխանությունների հրահանգների համաձայն: Ընդ որում՝ գործակալության տեղեկություններով բացառված չէ, որ որոշ քաղաքներում եւս դրանք շուտով կարող են չեղարկվել: Ըստ AP-ի գնահատաման՝ սահմանափակումների մեղմացումը պայմանավորված է ինֆեկցիայի տարածման իրավիճակի բարելավմամբ, հիվանադանոցային մահճակալների հասանելիությամբ, ինչպես նաեւ բնակչության պատվաստմամբ:

Անցած շաբաթ Կալիֆոռնիան դարձել էր ամերիկյան առաջին նահանգը, որտեղ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել էր 3 միլիոնից: Այս պահին, ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա, նահանգում կա 3,18 միլիոնից ավելի վարակված, մահացել է ավելի քան 37,2 հազար մարդ: ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 25,2 մլն դեպք, մահացել է 420,2 հազարից ավելի մարդ: Երկիրը երկու ցուցանիշով էլ աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում:

Գրում է News.am-ը:

Loading...