15:38   26-01-2021
2021 թվականին Գյումրիում կվերականգնվի 21 փողոց
Թողնել մեկնաբանություն

Մարզպետարանների վերակազմավորում կլինի, սակայն կապված իրավիճակի հետ (համավարակ, ապա նաև պատերազմ) այս պահին վերակազմավորումներ չեն լինի: Այս մասին հունվարի 26-ին Գյումրիում ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Վերակազմավորման պատճառով կլինեն  նաև կրճատումներ, իսկ հիմա ես դա ճիշտ չեմ համարում: Միանշանակ այդ քային գնալու ենք, բայց ժամանալը պետք է պատեհ լինի»,- նշեց Սուրեն Պապիկայնը՝ տեղեկացնելով, որ կշարունակվի նաև համայնքների խոշորացման ծրագիրը:

Սուրեն Պապիկյանը նաև հերքեց Շիրակի մարզպետ լինելու տարբեր անձանց հրաժարականների մասին տեղեկությունը: «Նման  բան չկա, միակ մարդը, ում առաջարկվել է մարզպետի պաշտոնը, Հովհաննես Հարությունյանն է, ով էլ համաձայնել է առաջարկին ու այս դժվարին ժամանակաշրջանում բեռը վերցրել է իր ուսերին»: Անդրադառնալով միայն վերջին երկուսուկես տարվա ընթացքում Շիրակի արդեն երրորդ մազպետի նշանակման փաստին՝  նախարարը փաստեց՝ փոփոխությունները պայմանավորված են եղել տարբեր հանգամանքներով, և դա բնականոն փոփոխություն է: «Մարզը մարզպետների փոփոխությունից չի տուժելու՝ անձերով ամեն ինչ չպայամանվորենք»:

Անդրադառնալով Շիրակի մարզում 2021 թվականի նախատեսվող ծրագերին ու առկա խնդիրներին՝ առանձնացվեց 62 գերիների հարցը: «Մի բան հստակ է՝ մեր 62  եղբայրների՝ Ադրբեջանում լինելը հաստատված է նաև Կարմիր խաչի կողմից, և դա երաշխավորում է նրանց անվտանգությունն ու ասում է, որ նրանց կյանքին ու առողջությանը սպառնալիք չկա: Հիմա պետք է աշխատենք նրանց վերադարձի ուղղությամբ՝ ամենօրյա ռեժիմով»: 2020 թ. Շիրակի մարզում 2.8 մլդ դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել: Այս տարի կլինի  Գյումրիի փողոցաշինության շարունակականությունը՝ 21 փողոց Գյումրիում կվերականգնվի, նախատեսվել է նաև քաղաքի «Սլաբոդկա» հատվածի վերականգնումը: «Ինչ ծրագրել ենք, այն  կանենք, չեմ տեսնում խոչընդոտ՝ ոչ տրամադրվածության, ոչ ֆինանսական առումով»:

Loading...