16:22   26-01-2021
ԱՄՀ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի կլիմայի փոփոխության տնտեսական հետեւանքներին
Թողնել մեկնաբանություն

Արժույթի միջազգային հիմնադրամը կլիմայի փոփոխությունը դիտարկում է որպես տնտեսական եւ ֆինանսական կայունությանը սպառնացող հիմնական ռիսկ: Այս մասին հայտարարել է ԱՄՀ գործադիր կարգադրիչ-տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան:

Նա ասել է, որ համաշխարհային տնտեսության ծավալը հաջորդ 15 տարիների ընթացքում կարող է աճել 0,7%-ով, եւ կարող են միլիոնավոր աշխատատեղեր ստեղծվել, եթե ածխածնի գները անշեղորեն աճեն, իսկ կանաչ ենթակառուցվածքներում ներդրումներն ավելանան: «Մենք կլիմայի փոփոխությունը դիտում ենք որպես տնտեսական եւ ֆինանսական կայունության համար հիմնական ռիսկ, եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումները դիտում ենք որպես հնարավորություն՝ հատկապես համավարակից հետո աճը խթանելու եւ նոր կանաչ աշխատատեղեր ստեղծելու համար»,- ասել է Գեորգիեւան:

Գրում է՝ News.am-ը:

Loading...