16:37   26-01-2021
Բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժ է նկատվում.ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահացությունների թիվը զգալիորեն նվազել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին քրեակատարողական համակարգի առաջնային խնդիրներից մեկը մահացության ցուցանիշի աճն էր։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի արդյունավետ աշխատանքի և Քրեակատարողական ծառայության հետ սերտ համագործակցության շնորհիվ 2020 թվականին այդ ուղղությամբ դրական առաջընթաց ենք արձանագրել։ Մասնավորապես, նույնիսկ COVID-19 ռիսկերի առկայության  պայմաններում, նախորդ տարիների համեմատությամբ մահացությունների թիվը զգալիորեն նվազել է․ 2020թ-ին գրանցվել է մահվան 5 դեպք, այն դեպքում, երբ 2019թ-ին ունեցել էինք մահվան 21 դեպք։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ ազատազրկված անձանց շրջանում COVID-19 ախտորշմամբ մահվան ելքով դեպք չի արձանագրվել»,-նշել է Ռուստամ Բադասյանը:

Loading...