19:19   26-01-2021
Նիկոլի հայտարարությունը Շուշիի ադրբեջանական քաղաք լինելու մասին խրախուսում է միջազգային հանցագործությունը. «Մոդուս Վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովում Նիկոլ Փաշիյանի հայտարարությունը Շուշիի ադրբեջանական քաղաք լինելու
մասին անթույլատրելի էր ինչպես բարոյականության տեսանկյունից, այնպես էլ միջազգային
իրավունքի: Այն, որ մինչև ազատագրումը Շուշին բնակեցված է եղել մեծամասամբ ադրբեջանցիներով
հետևանք էր 1920թ.-ի Շուշիի ջարդերի, երբ մոտ 10.000 հայ սպանվեց. Շուշիի դեմոգրաֆիկ
պատկերը փոխվեց: Այն, որ կոտորածների հետևանքով Շուշիում շատ հայեր չեն ապրել, քաղաքի
պատկանելության հարցը չի որոշում: Վիլսոնյան իրավարար վճռով Վան, Բիթլիս, Տրապիզոն
նահանգներին ամրագրվեց հայաստանյան իրավունքն ու տիտղոսը՝ հիմնավորմամբ, որ հայերի
կոտորածները, ցեղասպանությունը չեն կարող թուրքերին թույլ տալ ասել, որ այդտեղ հայեր
չեն ապրել: Միջազգային իրավունքը հստակ է՝ հանցագործությունը չի կարող ծնել իրավունք.
Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը խրախուսում է հանցագործություն. այն է՝ եթե  ջարդերով դեմոգրաֆիկ պատկերը փոխեք, կկարողանաք հաստատել
ձեր իրավուքները:  

Loading...