20:25   26-01-2021
ՀՀ նախագահը շնորհավորել է Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ Պորտուգալիայի նախագահ վերընտրվելու առթիվ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալական Հանրապետության նախագահ Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ շնորհավորելով նրան վերընտրվելու առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել և խորացնել հայ-պորտուգալական փոխշահավետ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում:

Հայաստանի նախագահն իր պորտուգալացի գործընկերոջը մաղթել է հաջողություններ, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն։ 

Loading...