11:42   27-01-2021
Image Description
Սպիտակ տան մի քանի հարյուր աշխատակիցներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Սպիտակ տան մի քանի հարյուր աշխատակիցներ հունվարի 26-ի երեկոյան դրությամբ պատվաստում են ստացել նոր կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի երկու աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ նրանց տեղեկությունների՝ պատվաստվածների մեծ մասը վարչակազմի այն աշխատակիցների թվից են, որոք իրենց պարտականությունները կատարում են անմիջականորեն Սպիտակ տան տարածքում:

Հենց նրանց Է իրավունք տրվում, նշում Է հեռուստաընկերությունը, առաջնահերթ կարգով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու:

Ըստ րում նաեւ արդեն սկսվել Է վարչակազմի այն աշխատակիցների պատվաստումը, որոնք աշխատում են հեռավար ռեժիմով:

CNN-ի աղբյուրները նշում են, որ առաջիկա շաբաթներին, ինչպես սպասվում Է, պատվաստանյութ կստանան Սպիտակ տան բոլոր աշխատակիցները: ԱՄՆ-ի նախագահն ինքը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջն դեղաչափն ստացել Է անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին, իսկ երկրորդն՝ ընթացիկ տարվա հունվարի 11-ին: Փոխնախագահ Քամալա Հարիսը նույնպես ստացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ:

Loading...