11:54   27-01-2021
5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հոկայդոյի ափերին
Թողնել մեկնաբանություն

5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի ամենահյուսիսային Հոկայդո կղզու ափերին: Այդ մասին հաղորդել Է Գլխավոր օդերեւութաբանական վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օջախն ընկած Է 130 կիլոմետր խորության վրա: Ցնցումների առավելագույն ուժը կազմել Է չորս բալ՝ ըստ Ճապոնիայում ընդունված յոթբալանոց սանդղակի:

Դրանք զգացվել են չորս պրեֆեկտուրաներում: Ցունամիի սպառնալիք չկա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...