12:14   27-01-2021
Կառավարության նիստին քննարկվեց Արցախյան պատերազմի արդյունքում վիրավորում ստացած անձանց միանվագ 500000 դր տրամադրելու հարցը
Թողնել մեկնաբանություն

Կառավարության նիստին քննարկվեց «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը» հաստատելու մասին հարցը:

Հարցը նիստին ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նախարարը նշեց՝ նախագծով  նախատեսվում է վիրավորում ստացած անձանց միանվագ տրամադրել 500000 դրամի չափով աջակցություն, բացառությամբ առաջին և երկրորդ խմբով հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ովքեր արդեն ստանում են ֆինանսական աջակցություն:

Հավելելով՝ նախարարը նշեց, որ առավելագույնը 10 օրվա ընթացքում հնարավոր կլինի ստանալ գումարները:


Loading...