12:54   27-01-2021
Արման Եղոյանը հեռավար հանդիպում է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի հետ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի հետ։

Արման Եղոյանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմական իրադրությունը՝ հատուկ շեշտելով Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության 8-րդ կետի ոչ ամբողջական կատարումը, որով նախատեսվում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ադրբեջանական կողմից վերոհիշյալ դրույթի իրականացումից հրաժարումը միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում է:

Կողմերը հատուկ անդրադարձել են տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերին։ Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ խնդիրներին։

Loading...