13:19   27-01-2021
ՌԴ զինծառայողները կընդգրկվեն Արցախում կրակի դադարեցման վերահսկողության ռուս- թուրքական կենտրոնում
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանյան զինծառայողները կընդգրկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանյան զինծառայողները, որոնք կընդգրկվեն Արցախի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, հրադադարի ռեժիմի մոնիթորինգի խնդիրների համատեղ կատարման նախապատրաստություն են անցնում եւ պատրաստվում են մեկնել Ադրբեջանի Հանրապետության տարածք:

Պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաեւ այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն խնդիրները:

Համատեղ կենտրոնի անձնակազմը կկատարի իրադրության մշտադիտարկում եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Loading...