15:15   27-01-2021
Աշխարհում հայագիտական կենտրոնների թիվը կավելանա. մանրամասնում է ԿԳՄՍ նախարարի տեղկալը
Թողնել մեկնաբանություն

Աշխարհի տարբեր երկրներում գործող հայագիտական կենտրոնների թիվը կավելանա:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ նախատեսվում է գործող 8 հայագիտական կենտրոններին ավելացնել ևս երկուսը:

«Թե որտեղ են լինելու այդ հայագիտական կենտրոնները, դեռ չէի ցանկանա փակագծերը բացել: Դա մի քանի գործոններով է պայմանավրված, մենք աշխատում ենք մեր դեսպանատների հետ: Շատ կարևոր է նաև ընդունող կողմի հետաքրքրվածությունը, որ նրանք համաֆինանսավորում կատարեն և ծրագրերի շարունակականությունը ապահովեն: Շատ կարևորում եմ, որ դրանք լինեն ազդեցիկ հաստատություններում: Սփյուռքի ազդեցիկ կառույցների հետ համագործակցությամբ մտածում ենք նոր ձևաչափեր, որ այդ կենտրոնների ցանցի ընդլայնումը տեղի ունենա ոչ միայն պետբյուջեի հաշվին: Եվ մենք խնդիր ենք դրել, որ այդ բոլոր կենտրոնները ցանցային համագործակցության մեջ լինեն»,- նշեց Արթուր Մարտիրոսյանը:

Loading...