16:38   27-01-2021
Նշվել Է կորոնավիրուսի անսպասելի հետեւանքը
Թողնել մեկնաբանություն

COVID-19-ի միջին եւ ծանր տեսակով հիվանդացած մարդկանց մոտ կարող Է նվազել տեսողության սրությունը: Այդ մասին պատմել Է բժիշկ-ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Տատյանա Շիլովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային վարակը կարող Է խորացնել այն փոփոխությունները, որոնք կապված են ակնաբյուրեղի հետ, ինչի արդյունքում աչքի օպտիկան փոխվում Է դեպի մեծ «մինուսի» կողմը:

«Մարդը, որն ընթերցել Է առանց ակնոցի, ինֆեկցիա Է տարել, ասում Է, որ իրեն ընթերցելու համար ակնոց Է անհրաժեշտ:

Ուժեղանում Է կարճատեսությունը, այսինքն՝ փոխվում Է ապակենման մարմնի ուժը»,-բժիշկը բացատրել Է «Զվեզդա»-ին տված հարցազրույցում: Շիլովան նշել Է, որ առանձին հիվանդների մոտ կորոնավիրուսային հիվանդությունից հետո խախտվում Է աչքի հատակի մանր անոթների արյան շրջանառությունը, ինչի պատճառով կարող Է տեղի ունենալ տեսողության մշուշապատում: Հիվանդության բացասական հետեւանքներից խուսափելու համար նա հանձնարարել Է այցելել ակնաբույժի եւ բուժազննումներ անցնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...