17:24   27-01-2021
Արա Ֆիդանյանը տեղեկություն չունի Էդուարդ Աղաջանյանին փոխոստիկանապետ նշանակելու վերաբերյալ
Թողնել մեկնաբանություն

 Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը տեղեկություն չունի՝ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին փոխոստիկանապետ նշանակվելու վերաբերյալ: Այդ մասին Ֆիդանյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Հարցին՝ եթե նշանակվի՝ իր համար անակնկալ չի՞ լինի, որ երբևէ համակարգում չաշխատած անձին նման պաշտոն վստահվի, փոխոստիկանապետը նշեց, որ «եթե»–ներով հարցի չի պատասխանում:

Էդուարդ Աղաջանյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվել է 2021թ. հունվարի 18–ին։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսից:

 

Loading...