18:26   27-01-2021
Իսրայելի բանակը հոլոքոստ վերապրածներին տաք իրերի հավաքածուներ Է բաժանել
Թողնել մեկնաբանություն

Իսրայելի զինծառայողները հոլոքոստ վերապրած Երուսաղեմի բնակիչներին բաժանել են գեներատորների, ծածկոցների եւ տաք իրերի հավաքածուներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեզ կանչել են Երուսաղեմ՝ մունիցիպալիտետին օգնելու համար: Մեր առաքելություններից մեկը եղել Է հոլոքոստ վերապրած տարեց մարդկանց օգնելը: Մենք օգնել ենք տաք իրեր բաժանել: Դա շատ հուզիչ Էր»,-ՌԻԱ Նովոստիին պատմել Է Թիկունքի ծառայության մայոր Պավել Բելովը:

Նա նշել Է, որ «այժմ, երբ Երուսաղեմում եղանակը կտրուկ ցրտել Է, դա եւս ինչ-որ կապ Է նման մարդկանց հետ. տաք իրերն օգնում են, բայց դա խորհրդանշան Է, որ նրանց մասին չեն մոռանում»: «Ես կարծում եմ, որ նրանց համար դա կարեւոր հանդիպում Էր: Տարեցներն արդեն վաղուց կարանտինի մեջ են, եւ ահա նրանք կարողացան տեսնել համազգեստով մարդկանց: Ես իմ տատիկից գիտեմ, որը նույնպես վերապրել Է հոլոքոստը, թե ինչ բան Է նրա համար իսրայելական բանակի զինվոր տեսնելը: Ես կարծում եմ, որ նրանց կջերմացնեն ոչ միայն իրերը, որոնք մենք բերել ենք, այլ նաեւ զինվորին տեսնելու հնարավորությունը: Նրանց ժպիտները, ջերմությամբ լի աչքերը…Մեզ համար դա մեծ պատիվ Էր»,-հավելել Է մայորը:

«Հոլոքոստը վերապրած այս տարեց մարդկանց շնորհիվ Է, որ կա մեր պետությունը, ուժեղ բանակը»,-ասել Է Բելովը: «Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը նշում են հունվարի 27-ին: 1945 թվականին այդ օրը Կարմիր բանակը ազատագրեց «Աուշվից» (Օսվենցիմ) մահվան ճամբարը: «Աուշվից-Բիրկնաուն» եղել Է ոչնչացման խոշորագույն նացիստական ճամբարը, ուստի դարձել Է Հոլոքոստի գլխավոր խորհրդանիշերից մեկը: Շուրջ 1,4 մլն մարդ , որոնցից 1,1 միլիոնը՝ հրեաներ, Աուշվիցում զոհվել են 1941-1945 թվականներին: 1947 թվականին նախկին համակենտրոնացման ճամբարի տեղում ստեղծվել Է թանգարան: 1979 թվականին այն ներառվել Է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Loading...