19:27   27-01-2021
Ֆրանսիան կարևորում է Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների պահպանումը. ԱԳՆ պետքարտուղար
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիան կարևորում է Արցախի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների պահպանումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը:

«Ինչ վերաբերում է բուն պատերազմին, եղել է որոշակի համաձայնություն, որը կնքվել է նոյեմբերի 9-ին, կարևոր է, որ այդ համաձայնության դրույթները պահպանվեն և հարգվեն: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, մեզ համար կարևոր է շարունակել խոսել բոլոր կողմերի հետ, որպեսզի ի վերջո հաշտեցումը հնարավոր լինի»,- ասաց Լըմուանը:

Loading...