Փիլիսոփա, իրավագետ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ Գևորգ
Արշակյանի անունը Մատաղիսում կիսասրբի պես էին տալիս. իր զինվորներին հավատարմության
երդում տված ավագ լեյտենանտը պատերազմի օրերին չէր կարող չվերադառնալ նրանց մոտ: Համալսարանական
ջոկատի հետ մեկնեց առաջնագիծ, ապա հերթափոխին Երևանում լսելով Շուշիին սպառնացող վտանգի
մասին, չսպասելով իր ջոկատի տղաներին, ամենագեղեցիկ բաճկոնը հագին մեկնեց Շուշի:
Ավելի գիտակցված մահ հնարավոր չէ պատկերացնել:
Մատաղիսը թագավորություն հռչակած Գևորգ Արշակյանն իր 24 տարին, միավորված Հայաստանի
իր տեսիլքը նվիրեց Շուշիին: