12:54   05-02-2021
Թուրքիայի իշխանությունները հայտնել են, թե երբ կբացվի տուրիստական սեզոնը
Թողնել մեկնաբանություն

 Թուրքիայում տուրիստական սեզոնը կսկսվի ապրիլին, մայիսյան տոներին երկրում սպասում են ռուսաստանցի հյուրերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը: Գերատեսչության տվյալներով՝ մոտավորապես 1,13 մլն ռուսաստանցիներ երկրի առողջարաններ են այցելել 2020 թվականին: Տարվա արդյունքներով՝ ՌԴ-ից ճանապարհորդները առաջատարներն են դարձել այդ պետությունում հանգստացող օտարերկրացիների թվով: «Մեր նպատակն ամառային սեզոնն ապրիլին սկսելն Է: Այն կբացվի ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար, կսկսվի Միջերկրական ծովից, իսկ այնուհետեւ կտարածվի Էգեյան ծով: Մենք առաջին հերթին զբոսաշրջիկների ենք սպասում եվրոպական երկկրներից»,-ասել Է Էրսոյը Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նալ նշել Է, որ Թուրքիայում ապրիլի վերջից սպասում են Ռուսաստանից հյուրերին, որտեղ կսկսվեն մայիսյան տոները, իսկ մայիսի կեսերից՝ տեղի հյուրերին՝ մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա վերջանալուց հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...