14:12   08-02-2021
Հարցվածների մոտ 57 տոկոսը Հայաստանն անվտանգ երկիր չի համարում. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

7000 երկրում իրականացված հարցման տվյալները փաստում են՝ մարդիկ ցանկանում են խաղաղություն ամբողջ աշխարհում, նման դատողությանը համաձայնել է հարցվածների 87 տոկոսը: Ամենից շատ խաղաղության կողմնակից են հիմնականում մարտունակ բանակ ունեցող Հնդկաստանում, Ռուսատանում, Կորեայում և ԱՄՆ-ում:
Իսկ ահա Հայաստանում պատերազմից հետո իրականացված նմանատիպ հարցումը փաստում է՝ հանրության մոտ 57 տոկոսի դիտարկմամբ ՀՀ անվտանգ չէ արտաքին հարձակման տեսանկյունից:
Ըստ մեկ այլ հարցման՝ անվտանգության թիվ մեկ երաշխավորը ՀՀ-ի համար շարունակում է մնալ ՌԴ-ն, 90 տոկոսից ավելին Ադրբեջանը համարում է թշնամի պետություն, հաջորդում է Թուրքիան (70 տոկոս):


«ԷՄ-Փի-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը ներկայացնում է անվտանգային հարցերի, խաղաղության և պատերազմի ընկալման վերաբերյալ տարբեր կազմակերպությունների անցկացրած հարցումների պատկերը:

Loading...