11:03   11-02-2021
Սփյուռքից ներգաղթ. հայրենիք սիրողները կվերադառնան. «Թարմ ուղեղով»՝ Էդմոն Մարուքյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Իշխանությունը հայտարարում է՝ հասարակությունում չկա պահանջ նոր ընտրություններ անցկացնելու։
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ շեշտում է՝ Պատերազմից հետո չի եղել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց։ Այդ օրակարգը ձևավորել է հենց վարչապետը։
44֊օրյայից հետո միակ խնդիրը երկրում կայունություն ստեղծելն էր և հետո նոր մտածել դրա մասին։
Այնուամենայնիվ ընտրություններ լինելու են, կարծում է Մարուքյանը, հավանաբար ամռան ընթացքում։
Վարչապետը իր կամքով հրաժարական չի տալու: Նա մինչև վերջ շարունակելու է մնալ իշխանության:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության մասին, որ վերադառնում է մեծ քաղաքականություն, նշում է, դատական գործ սկսելով հենց փաշինյանն է նրան վերադարձրել քաղաքականություն իսկ հաղթելու հանդեպ վստահությունը ունեն բոլոր ուժերը։
Անընդհատ քնարկամների մեջ է ՊԲ-ի կարգավիճակի և ռեֆորմների հարցը: Էդմոն Մարուքյանը նշում է՝ կազամալուծման չի գնա ՊԲ-ն, սակայն կա ծրագիր, որի համաձայն, Արցախում ծառայություն պետք է իրականացնեն ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային զինծառայողները: Էդմոն Մարուքյանը նշում է, որ նեկայացրել է օրենսդրական փաթեթ՝ հնարավորություն տալով պայմանագրային ծառայության իրականացնել ոչ թե մինչև 45, այլ 60 տարեկանները:

Loading...