13:50   12-02-2021
Իրանի ԱԳՆ ղեկավարը զգուշացրել է ՀՀԳՊ-ի շրջանակներում պարտավորությունների էլ ավելի կրճատման մասին
Թողնել մեկնաբանություն

րանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախազգուշացրել է Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի շրջանակներում ստանձնած պարտավորությունների էլ ավելի մեծ կրճատման մասին եւ պատմել է միջուկային ծրագրի զարգացման եւ ԱԷՄԳ-ի տեսուչների հետ համագործակցության կրճատման մասին, եթե ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն չկատարեն ՀՀԳՊ-ով իրենց ստանձնած պարտավորությունները, հաղորդում է Mehr-ը:

Զարիֆը նշել է, որ իրանցի ժողովուրդը մինչեւ հեղափոխությունը ավելի քան 100 տարվա երկար ուղի է անցել, որպեսզի ինքնորոշման իրավունք ձեռք բերի՝ նշելով, որ տեղական գիտատեխնիկական արդյունաբերության զարգացումը հեղափոխությունից հետո իրանցիների կարեւորագույն ձեռքբերումն է, չնայած, որ իրենք ծանր պատժամիջոցների տակ են:

Իրանի երկրի արտաքին գործերի նախարարը մեկ անգամ եւս նախազգուշացրել է ԱՄՆ նոր վարչակազմին, որ «հնարավորությունների պատուհանը արագ փակվում է»՝ Թրամփի նախկին վարչակազմի կողմից Իրանի նկատմամբ կատարված բացթողումները փոխհատուցելու համար:

Նա հայտարարել է, որ Թեհրանին անհրաժեշտ կլինի հետագա քայլեր ձեռնարկել ՀՀԳՊ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները նվազեցնելու համար` ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների կողմից միջուկային համաձայնագիրը չկատարելու դեպքում:

Զարիֆը նշել է, որ խորհրդարանական օրենսդրությունը համահունչ է միջուկային գործարքին, եւ Թեհրանը կդադարեցնի համագործակցությունը ԱԷՄԳ-ի տեսուչների հետ եւ փետրվարին կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը:

Իր ուղերձի վերջում Զարիֆն ասել է, որ Իրանը, ինչպես նախկինում բազմիցս հայտարարել է, պատրաստ է համագործակցել իր հարեւանների հետ`համաձայն իր հարեւանների հետ ընդհանուր նպատակների:

Նրա խոսքով՝ հեղափոխության տարեդարձի կապակցությամբ Թեհրանը կրկին կոչ է անում վերջ դնել Իրանի ժողովրդի հանդեպ թշնամանքին:

Գրում է՝ News.am-ը:

Loading...