11:33   18-02-2021
Հետխաղալու տարբերակ չկա. Զինված ուժերից բացի Հայաստանին նաև Գիտուժ է պետք. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

Թվերը,սովորաբար,իրականությունն առավել հասկանալի են նկարագրում: Համեցեք՝ մի քանի թիվ մեր
գիտության մասին.


  • գիտական աստիճան ունեցող
    գիտաշխատողների 40%-ը, իսկ ղեկավարներինը՝ 50%-ը կենսաթոշակային տարիքի է

  • իսրայելական Hermes
    900 ԱԹՍ-ի արժեքը 30 մլն դոլար է, այն դեպքում, երբ Հայաստանում
    գիտությանը հատկացվող տարեկան գումարը 26 մլն դոլար է

  • վերջին 30 տարում Հայաստանի
    գիտաշխատողների թիվը կրճատվել է
    7 անգամ

  • Հայաստանը
    գիտության ֆինանսավորման ցուցանիշով աշխարհում 91-րդն է

  • ՀՆԱ-ի մոտավորապես 025% ցուցանիշով մենք համեմատվում ենք Ուգանդայի և Բուրունդիի հետ

Գիտության ֆինանսավորման խնդիրն այնքան օրհասական է, որ դրանով արդեն սկսել է զբաղվել գործարար համայնքը:

«Մենք՝գործարարներս, մեծագույն հաճույքով կզբաղվեինք միայն ձեռներեցությամբ,-նշում է Robomart համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը,-բայց
պետության առջև առկա խնդիրները ստիպում են օր առաջ լուծել գիտության հարցը: Պետք է հասնենք գիտությանը հատկացվող ֆինանսավորման բարձրացման. 
գիտական եւ գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները աճեցնելով՝ 2024 թ.-ին պետք է հասցնել 4%-ի, այսինքն ՀՆԱ-ի 1%-ի»։

Ո՞վ ու ինչպե՞ս պետք է ֆինանսավորի գիտությունը, ո՞րն է այդ հարցում բիզնեսի անելիքը: Թեման քննարկել ենք «Գիտուժ» նախաձեռնության անդամներ TCF համահիմնադիր Գևորգ Պողոսյանի և Robomart համահիմնադիր Տիգրան Շահվերդյանի հետ:

Loading...